ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

ԱՄՆ-ը պետք է սանձի ՈՒկրաինային ու Եվրոպային, եթե ուզում է պայմանավորվել Ռուսաստանի հետ

ԱՄՆ-ը պետք է սանձի ՈՒկրաինային ու Եվրոպային, եթե ուզում է պայմանավորվել Ռուսաստանի հետ
07.04.2025 | 09:40

Մի քանի օր առաջ ազդարարվեց ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի նոր հարցազրույցի մասին։ Ամբողջական հարցազրույցը դեռ հրապարակված չէ, սակայն դրա մեկ պարբերությունը արդեն հրապարակված է։

«Մենք չենք լսել Թրամփից Կիևին ուղղված պատերազմի ավարտի մասին ազդանշան: Այն ամենը, ինչ կա այսօր, փորձ է գտնել ինչ-որ մի սխեմա, որը թույլ կտա մեզ սկզբում հասնել հրադադարի, ինչպես դա պատկերացնում են ամերիկացիները: Եվ հետո անցնենք որոշ այլ մոդելների և սխեմաների, որոնցում, որքանով կարելի է դատել, այսօր տեղ չկա մեր հիմնական պահանջների համար, որոնք կապված են հիմնախնդրի սկզբնապատճառների հետ: Դա իսպառ բացակայում է։ Մենք շատ լուրջ ենք վերաբերվում ամերիկացիների առաջարկած մոդելներին և լուծումներին, բայց նաև չենք կարող ընդունել այս ամենը այնպես, ինչպես կա։ Մենք, անշուշտ, ունենք մեր սեփական առաջնահերթությունների և մոտեցումների մի շարք, որը մշակվել և մշակվում է, այդ թվում՝ Էր-Ռիադում ամերիկացիների հետ վերջին բանակցությունների ժամանակ մեր բանակցային թիմի կողմից»,- ասել է Ռյաբկովը։

Այսինքն, փաստենք, որ Ռուսաստանը սպասում է Զելենսկուն ուղղված Թրամփի հրամաններին։ Ռուսաստանը չի առաջնորդվում այն հեքիաթներով, որ Զելենսկին Թրամփի վերահսկողությունից դուրս է։

Անկախ իշխանությունից՝ Ուկրաինայի ու Եվրոպայի վերադասը և նրանց քայլերի պատասխանատուն հենց ԱՄՆ-ն է, որը պետք է սանձի նրանց, եթե ուզում է պայմանավորվել Ռուսաստանի հետ։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 3634

Մեկնաբանություններ